Լիբանանի վարչապետը կշարունակի պաշտոնավարել. Նա վերադարձել է երկիր

Լիբանանի վարչապետը կշարունակի պաշտոնավարել. Նա վերադարձել է երկիր

PanARMENIAN.Net - Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին որոշել է մնալ իր պաշտոնում: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 22-ին, 18-օրյա բացակայությունից հետո, Բեյրութում իր նստավայրի մոտ հավաքված կողմնակիցներին: Նա հայտարարել է, որ իրենց հետ միասին նա ստեղծելու է կայունության պաշտպանության գիծ: Վարչապետը նոյեմբերի 4-ին հայտարարել էր հրաժարականի մասին Էր Ռիադում:

Հարիրին հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել մինչև ներքաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, որ նախագահը չի ընդունել իր հրաժարականը:

«Ես մնում եմ ձեզ հետ և կշարունակել գործել հանուն կայունության և Լիբանանի արաբական ինքնության »,-ասել է նա:

Սաադ Հարիրին հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 4-ին` Սաուդյան Արաբիա այցի ժամանակ: Որպես պատճառ նա նշել էր Իրանի ապակառուցողական գործողությունները Մերձավոր Արևելքում և Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ազդեցության աճը: Լիբանանում, սակայն, վստահ էին, որ Հարիրին հրաժարական է տվել Սաուդյան Արաբիայի իշխանությունների ճնշման ներքո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---