Հետազոտություն. Ինչպես են ալկոհոլի տեսակներն ազդում տրամադրության վրա

Հետազոտություն. Ինչպես են ալկոհոլի տեսակներն ազդում տրամադրության վրա

PanARMENIAN.Net - Ալկոհոլի տարբեր տեսակները տարբեր ազդեցություն են թողնում տրամադրության վրա, պարզել են գիտնականները: Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է BMJ Open գիտական հանդեսում, հարցման է ենթարկվել 18-31 տարեկան 30.000 մարդ 21 երկրից: Բոլոր մասնակիցներն օգտագործել են գինի, գարեջուր և ավելի թունդ ալկոհոլ:

Թեև ալկոհոլի չափավոր օգտագործումը նպաստում է հաճելի ժամանցին, այնուամենայնիվ գիտնականները զգուշացնում են նաև բացասական ազդեցության մասին, գրում է BBC-ին:

Կարմիր գինին քնկոտություն է առաջացնում մարդու մոտ, ավելի, քան սպիտակ գինին: Հարցման մասնակիցների 40%-ը խոստովանել է, որ ալկոհոլի օգտագործումն օգնում է իրենց ավելի գրավիչ ու սեքսուալ զգալ: Կեսից ավելին ասել է, որ թունդ ալկոհոլը էներգիա և վստահություն է հաղորդում:

Մինչդեռ հարցման մասնակիցների մեկ երրորդը նշել է ագրեսիայի զգացողությունը խմիչքի օգտագործումից հետո: Թունդ ալկոհոլը ավելի շատ է ասոցացվում ագրեսիայի, անհանգստության, լաց լինելու ցանկության հետ:

Տղամարդիկ ավելի հաճախ են ագրեսիվ դառնում խմիչքի տարբեր տեսակներից, քան կանայք: Սակայն հետազոտությունը չի պարզաբանում նման դրսևորումների պատճառները:

Նշվում է, որ հետազոտության համար կարևոր է եղել նաև միջավայրը, որտեղ մարդիկ ընդունել են ալկոհոլը: «Երիտասարդները, սովորաբար, ալկոհոլ են ընդունում տնից դուրս երեկույթների ժամանակ, իսկ գինի ավելի հաճախ խմում են ընտանեկան միջավայրում, ճաշին կամ ընթրիքին»,-ասվում է հետազոտության մեջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---