Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց ծանր վիճակում23 նոյեմբերի 2017 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է ծանր վիճակում: Այդ մասին հայտնել է Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկ թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան: Դիաբետի ֆոնի վրա ոտքերն անշարժացել են: Նրան հիվանդանոց է տարել ռեժիսոր Յուրի Կլեպիկովը: Կորնեևան նշել է, որ դեռևս հավաստի տեղեկություն չկա, թե հատկապես որ բուժհաստատությունում է դերասանը և ինչն է առողջական վիճակի վատթարացման պատճառ դարձել, գրում է «Զվեզդա» հեռուստաալիքը: «Վերջին օրերին նա դժվարությամբ էր քայլում, գործնականում դուրս չէր գալիս իր աշխատասենյակից: Ջիգարխանյանը հիմա մեկուսացել է կոլեկտիվի մի մասից և հիմնականում ընկերների շրջապատում է գտնվում, որոնք, իբր, խնամակալ են և այլն», -ասել է Կորնեևան: ԽՍՀՄ ժողովրդական դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի և վերջինիս պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրի տները խուզարկվել են: «Խուզարկություններ են կատարվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում: Առգրավվել են Արմեն Ջիգարխանյանի արտասահմանյան անձնագիրն ու նրա բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև Ռոմանովսկայայի համերգների և ներկայացումների գրառումները»,-ասել է Մազուրը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |