Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանից

Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանից

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Ադրբեջան ռուսական գազի մատկարարումը վերկանգնելու մասին պայմանագիր են կնքել:

Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ռուսական գազի հոլդինգի հաղորդագրության մեջ ասվում է, որ բնական գազի մատակարարումը վերսկսվել է 2017-ի նոյեմբերի 22-ին: Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը 1,6 մլրդ խմ գազ է իրացնելու ադրբեջանական շուկայում:

2009 թվականի հոկտեմբերին «Գազպրոմ»-ը և SOCAR-ը միջնաժամկետ պայմանագիր էին կնքել, որի շրջանակում 5,4 մլրդ խմ ադրբեջանական գազ է մատակարարվել Ռուսաստան 2010-2015 թվականներին:

2017-ի հունվար-հուլիսին Ադրբեջանում արդյունահանվել է 16,6 մլրդ խմ գազ. անկումը 2016-ի համեմատ կազմել է 4,9%: Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին այս երկիրն արդյունահանել է 22 մլն տոննա նավթ, ինչը 8,3%-ով քիչ է 2016 թվականի նույն ժամանակահատվածի 24 մլն տոննայից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---