«Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը մեկնարկում է23 նոյեմբերի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին՝ ժամը 22:00-ին, մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը: Մարաթոնին կարելի է հետևել Հանրային, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Շանթ» հեռուստանընկերություններով: Հեռուստամարաթոնը, որն ամեն տարի իրականացվում է Լոս Անջելեսում, հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը: «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը: 20:00-ից սկսած Հիմնադրամը հրավիրում է միասին հետևելու «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացվող մարաթոնին: Ցանկացողները կարող են նաև տեղում նվիրատվություն անել, հայտնում է համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 15-19 Ֆրանսիայում անցկացվել է հերթական Հեռախոսամարաթոնը, որի արդյունքում Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո են հավաքել:Հեռախոսամարաթոնին մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Հունաստանի տեղական մարմինները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ երեկույթներ՝ գումար հավաքագրելու համար։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |