Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է հավաքականների վարկանիշի թարմացված տարբերակը:

Ըստ նոր տվյալների, Հայաստանի հավաքականը 392 միավորով նախկինի պես 90-րդ հորիզոնականում է:

Վարկանիշի առաջին տեղում Գերմանիան է, 2-ը՝ Բրազիլիան, իսկ եռյակը եզրափակում է Պորտուգալիան:

ՖԻՖԱ-ի վարկանիշի առաջին տասնյակում են նաև Արգենտինան, Բելգիան, Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան և Չիլին:

Հայաստանի հավաքականը նոյեմբերին 2 ընկերական հանդիպում է անցկացրել՝ հաղթելով Բելառուսին (4:1) և Կիպրոսին (3:2):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---