Անանուն բարերարը $2,5 մլն է նվիրաբերել «Հեռուստամարաթոն 2017-ին»

Անանուն բարերարը $2,5 մլն է  նվիրաբերել «Հեռուստամարաթոն 2017-ին»

PanARMENIAN.Net - «Բերքառատ Արցախ» խորագրով անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում $12.5 մլննվիրատվություն և նվիրատվության խոստում է արվել։ Գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։

Հեռուստամարաթոն 2017-ի խոշոր բարերաներն են. Անանուն բարերար (ԱՄՆ)` $2.5 մլն, Սամվել Կարապետյան` $2.250.000, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան` $350.000, Սամվել Ալեքսանյան` $200.000, Վարդանյանների ընտանիք`$125.000, Վարուժան Գրիգորյան` $100.000, Բարսեղ Բեգլարյան` $100.000, Անանուն բարերար (ԱՄՆ)`$100.000, Բաղդասարյանների ընտանիք` (ԱՄՆ)` $100.000 դոլար, Հենրիկ Տեր-Ղուկասյան (Իրան)` $100.000, Վալեքս Գրուպ` $100.000, Վահե Կարապետյան`$60.000, Ժան Մարի Ատամիան` $50.000, Ալբերտ Բոյաջյան`$50.000, ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր $350 միլիոն դոլար արժողությամբ:

Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---