Գիտնականները մազաթափության դեմ միջոց են գտել

Գիտնականները մազաթափության դեմ միջոց են գտել

PanARMENIAN.Net - Հարավկորեական Յոնսեյի համալսարանի գիտնականները դեղամիջոց են ստեղծել, որը սեղմ ժամկետում նոր մազերի աճ է խթանում:

Հետազոտությունը հրապարակվել է Journal of Investigative Dermatology-ում:

Նոր դեղամիջոցն արգելափակում է 2 սպիտակուցի սինթեզը, որոնք, միանալով, խոչընդոտում են մազի ֆոլիկուլների վերարտադրությունը: Մկների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ մազերի աճը կրծողների մոտ վերսկսվել է թերապիայի մեկնարկից 28 օր անց, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:

Գիտնականները մտադիր են ստուգել, թե արդյոք դեղամիջոցն անվնաս է կենդանիների համար: Հեղինակները նշում են, որ իրենց հետազոտությունը հիմնված է կալիֆորնիացի մասնագետների աշխատանքի վրա, որոնք խթանել են մազերի աճը ցողունային բջիջների օգնությամբ:

2017-ի ամռանը ամերիկացի գիտնականները շարունակել են ակտիվացնել ցողունային բջիջները ֆոլիկուլում, որոնք պատասխանատու են մազերի աճի համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---