Տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներն աջակցություն կստանան

Տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներն աջակցություն կստանան

PanARMENIAN.Net - Գործադիրը կառավարության պահուստային ֆոնդից գումար է հատկացնելու Հայաստանի մարզերում կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայնքների բնակիչներին:

Գործադիրի որոշման համաձայն՝ գումար է հատկացվելու տուժած համայքների հողօգտագործողներին՝ 2017 թվականին վնասված տարածքների հողի հարկի և օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով: Որոշման համաձայն՝ 50%-ով զեղչվելու են նաև Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարները:

Կառավարությունը աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային խնդիրների լուծման համար նույնպես նախատեսում է գումար հատկացնել. 12 մլն դրամ է տրամադրելու Լոռու մարզի 4 ընտանիքի և 32 մլն դրամ՝ Շիրակի մարզի 8 ընտանիքի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---