Deutsche Welle. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը Բրյուսելի գագաթնաժողովի ամենահնչեղ իրադարձությունը կլինի

Deutsche Welle. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը Բրյուսելի գագաթնաժողովի ամենահնչեղ իրադարձությունը կլինի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ընթանում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը, որի ամենահնչեղ իրադարձությունը կարող է դառնալ Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթի` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն:

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը մեկնարկել է 2009-ին՝ նպատակ ունենալով խորացնել տնտեսական և քաղաքական կապերը 6 երկրի՝ ՀՀ, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ:

Բրյուսելում պարբերականի բոլոր զրուցակիցները նշել են, որ Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումից բացի այլ հնչեղ քաղաքական հայտարարություններ գագաթնաժողովում չեն լինի: Ստորագրվելիք փաստաթուղթը պետք է խթանի գործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության և առևտրի ոլորտներում: ԵՄ-ն համաձայնագիրը «հավակնոտ» է անվանում, սակայն, ինչպես ասել է Բրյուսելի CEPS վերլուծական կենտրոնի փորձագետ Հրանտ Կոստանյանը, այն պակաս հավակնոտ է, քան ասոցացման մասին պայմանագիրը: Առաջին հերթին դա վերաբերում է առևտրին, քանի որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է:

«Մենք շատ ջանքեր գործադրեցինք, որ այս համաձայնագիրը համատեղելի լինի ԵՏՄ շրջանակում ՀՀ պարտավորությունների հետ»,-ասել է աղբյուրը ԵՄ-ում:

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի նախագահը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և հարաբերությունների զարգացման դինամիկային, ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաև միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---