Le10 Sport. ՊՍԺ-ն 4-ամյա պայմանագիր է առաջարկել Ֆելայնիին

Le10 Sport. ՊՍԺ-ն 4-ամյա պայմանագիր է առաջարկել Ֆելայնիին

PanARMENIAN.Net - ՊՍԺ-ն լրջորեն է տրամադրված «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի հարցում՝ ֆրանսիական ակումբն առաջարկել է բելգիացուն 4-ամյա պայմանագիր կնքել:

Փարիզյան ակումբը մտադիր է Ֆելայնիի անհատույց վերցնել 2018-ի ամռանը, երբ վերջինս ազատ գործակալ կդառնա ՄՅՈւ հետ պայմանագրի ավարտից հետո, հայտնում է Eurosport-ը Le10 Sport-ի վրա հղումով:

Ֆելայնին 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 2017/18 խաղաշրջանի 11 խաղում: Transfermarkt-ը գնահատում է 30-ամյա կիսապաշտպանին 12 մլն եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---