// IP Marketing video - START// IP Marketing video - END

Tesla-ի նոր բեռնատարն առնվազն $150.000 կարժենա

Tesla-ի նոր բեռնատարն առնվազն  $150.000 կարժենա

PanARMENIAN.Net - Tesla Inc ընկերությունը հրապարակել է նոր էլեկտրական բեռնատարի նախնական արժեքը, որն առնվազն $150.000 կկազմի՝ կախված ընթացքի պաշարից:

Բեռնատարը հասանելի կլինի 2 մոդիֆիկացիայով՝ 300 մղոն ( 482կմ) ընթացքի պաշարով, որի արժեքը կլինի $150.000, և 500 մղոն ( 805կմ) ընթացքի պաշարով, որի արժեքը կլինի $180.000: Նման բեռնատարներ գնելու համար գնորդները պետք է 20.000 դոլար կանխավճար մուծեն:

Բացի այդ, բեռնատարը հնարավոր կլինի պատվիրել հատուկ մոդիֆիկացիայով՝ Founders Edition 200.000 դոլորվ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր Tesla Semi տիպի էլեկտրական բեռնատարը:Բեռնատարը կարող է 36,2 տոննա ծանրությամբ բեռ տեղափոխել: Այն հինգ վայրկյանում կարող է առավելագույնը 100 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ բեռնված լինելու դեպքում՝ 20 վայրկյանում:

Ընկերությունը հատուկ լիցքավորիչներ է նախագծում բեռնատարի համար: Tesla Semi-ի շարժիչը մեկ լիցքավորումով կարող է մինչև 850 կմ հաղթահարել: Իսկ 30 րոպե լիցքավորվելու դեպքում բեռնատարը կարող է մոտ 650 կմ հաղթահարել։ Megachargers լիցքավորիչները կաշխատեն արևային էներգիայով։

 Ուշագրավ
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը
Նախագիծն ավարտին կհասցվի 2019-ի հունիսին