Պերուն կարող է զրկվել ԱԱ-2018-ին մասնակցելու իրավունքից

Պերուն կարող է զրկվել ԱԱ-2018-ին մասնակցելու իրավունքից

PanARMENIAN.Net - Պերուում կարող են օրենք ընդունել, որը տեղի ֆուտբոլի համար աղետալի կլինի: Պատգամավոր Պալոմա Նոսեդան օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն Պերուի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է անցնի պետական հսկողության տակ:

Մինչդեռ ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ պետության և ցանկացած երրորդ անձանց միջամտությունը ազգային ֆեդերացիաների աշխատանքին արգելվում է: Եթե օրենքն ընդունվի, Պերուի հավաքականը կարող է հեռացվել 2018-ի աշխարհի առաջնության մասնակիցների ցանկից, գրում է Eurosport-ը Libero-ի վրա հղումով:

Իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակի դեպքում պարզ չէ, թե որ թիմը կփոխարինի Պերուի հավաքականին: Ըստ AS-ի, չի բացառվում, որ ՖԻՖԱ-ն կհրավիրի որակավորման փուլի ամենամեծ անհաջողակներից մեկին՝ Չիլիին, Իտալիային կամ Նիդերլանդներին:

Պերուն դարձավ վերջին՝ 32-րդ թիմը, որն ապահովեց մասնակցությունը ԱԱ-2018-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---