Երևանը ձմեռն աղ ու ավազով կդիմավորի24 նոյեմբերի 2017 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը և պետի տեղակալ, Երևանի օպերատիվ շտաբի պետ Արտեմ Աբրահամյանը ստուգել են «Սանիթեք» ընկերության պատրաստվածությունը ձմռանը: Ըստ ստուգայցի արդյունքների՝ բոլոր մեքենասարքավորումները նախապատրաստված են, անվադողերն ու խոզանակները փոխարինվել են նորերով, ինչպես նաև ներգրավվել են լրացուցիչ աշխատակիցներ: Մեքենասարքավորումները նաև գործարկվել են, ստուգվել է դրանց տեխնիկական վիճակը: Նշվել է, որ տարբեր ընկերությունների հետ ձեռք են բերվել համաձայնություններ՝ առաջացած տեխնիկական խնդիրներն արագորեն լուծելու համար: Միաժամանակ կուտակվել է անհրաժեշտ ծավալի աղ ու ավազ. ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ դրանք բաշխվելու են ոչ թե երկու, այլ՝ միաժամանակ չորս պահեստներից՝ աշխատանքների նպատակայնությունն ապահովելու համար: Աղ ու ավազ է բաշխվել նաև մայրաքաղաքի վարչական շրջանների դպրոցներին, մանկապարտեզներին, մշակութային տներին՝ ներքին բակային տարածքներում օգտագործելու համար, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը կարևորել է նաև բնակիչների կողմից անվտանգության կանոնների պահպանումը՝ հատկապես վտանգավոր համարելով մաշված կամ ոչ ձմեռային անվադողերով երթևեկելը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |