Ֆիննախը՝ ՀՀ-ն ԵՄ «սև ցուցակում» ներառելու ռիսկի մասին․ Պատժամիջոցներից խոսել դեռ վաղ է

Ֆիննախը՝ ՀՀ-ն ԵՄ «սև ցուցակում» ներառելու ռիսկի մասին․ Պատժամիջոցներից խոսել դեռ վաղ է

PanARMENIAN.Net - ԵՄ-ի անդամ պետությունների հետ չհամագործակցող երկրների ցանկում հայտնվելու, առավել ևս դրանից բխող պատժամիջոցների մասին խոսելը դեռևս վաղ է։

Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել են ՀՀ Ֆինանսների նախարարությունից՝ ի պատասխան Bloomberg-ի հրապարակմանը, համաձայն որի Հայաստանը կարող է հայտնվել ԵՄ կողմից հարկային ապաստարան՝ եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում»։

Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ-ն «սև ցուցակում» կարող է ընդգրկել արդեն 2017 թվականի դեկտեմբերին: Որոշման նախագիծը պատրաստվել էր նոյեմբերի 21-ին: Հարցը քննարկվելու է ԵՄ կառավարությունների ներկայացուցիչների կողմից՝ ֆինանսների նախարարների հանդիպմանն ընդառաջ:

Ֆինանսների նախարարությունը նշել է, որ Երևանը 2017 թվականի հունվարից գտնվում է ակտիվ երկխոսության մեջ ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի (Բիզնես հարկեր) խմբի փորձագետների հետ: «Խմբի կողմից ներկայացված հարցադրումների վերաբերյալ տրամադրվել են սպառիչ պատասխաններ: Միևնույն ժամանակ, սահմանվել են իրատեսական ժամկետներ` անհրաժեշտության դեպքում առկա անհամապատասխանությունները խմբի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու համար», - նշել են նախարարության պարզաբանման մեջ:

Հարկային ապաստարանների կամ օֆշորների դասակարգմամբ զբաղվող ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի (Բիզնես հարկեր) կանոնագրքի խումբը ստեղծվել է 1998 թվականին, սակայն գործընթացը նոր փուլ է թևակոխել 2016 թվականից: ԵՄ հետ չհամագործակցող երկրների դասակարգման գործընթացը սկսվել է 2017 թվականի 2-րդ կիսամյակից:

2017-ի նոյեմբերին Financial Times-ը հայտնել էր, որ 53 երկիր զգուշացվել են հարկային օրենսդրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին․ այլընտրանքը եվրոպական պատժամիջոցներն են։

Ըստ Bloomberg-ի, ԵՄ երկրները պատժամիջոցների մի քան տեսակ են քննարում, որոնց թվում է նշված երկրներում գրանցված ընկերությունների համար հարկերի ավելացումը, վերահսկման խստացումը, հարկվող շահույթի նվազեցման բացառումը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---