ՀՀ-ն ու ԵՄ-ն ավիացիոն համաձայնագիր կստորագրեն․ €16 մլն հավելյալ շրջանառություն կապահովվի

ՀՀ-ն ու ԵՄ-ն ավիացիոն համաձայնագիր կստորագրեն․ €16 մլն հավելյալ շրջանառություն կապահովվի

PanARMENIAN.Net - Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում նախաստորագրվել է Հայաստան-ԵՄ ավիացիոն համաձայնագիրը։

Այս մասին թվիթերյան իր հաշվում հայտնել է Եվրամիության տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլկը:

«Նոր համաձայնագիրը կավելացնի ուղևորների թիվը մոտ 87.000-ով և ավելի քան €16 մլն-ի շրջանառություն կապահովի», - գրառման մեջ հայտնում է Վիոլետա Բուլկը:

Համաձայնագիրը կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսում է նաև ՀՀ կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---