Բաթումի հյուրանոցում հրդեհից 11 մարդ է զոհվել

Բաթումի հյուրանոցում հրդեհից 11 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Բաթումում «Լեո Գրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի պատճառով 11 մարդ է զոհվել, 21-ը տուժել է:

Ըստ Վրաստանի ՆԳՆ տվյալների, հրդեհի զոհ է դարձել Վրաստանի 10 քաղաքացի և Իրանի 1 քաղաքացի: Տուժածների թվում կան Իսրայելի և Թուրքիայի քաղաքացիներ:

Հրդեհը սկսվել է հյուրանոցի 4-րդ հարկում տեղական ժամանակով մոտ 20:00-ին: Ենթադրվում է, որ բռնկման օջախը սպա կենտրոնում է եղել, որտեղ այդ ժամանակ «Միսս Վրաստան» մրցույթի մասնակիցներն էին գտնվում: Բոլորը ժամանակին տարհանվել են, նրանցից ոչ ոք չի տուժել, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ բարձրակարգ 5-աստղանի հյուրանոցը չուներ արտաքին աստիճաններ: Հակահրդեհային համակարգ չունենալու պատճառով հյուրանոցը մի քանի ամիս առաջ տուգանվել էր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---