ԱՄՆ-ում մարդու ուղեղի մեջ տրամադրությունը բարձրացնող իմպլանտ են տեղադրել

ԱՄՆ-ում մարդու ուղեղի մեջ տրամադրությունը բարձրացնող իմպլանտ են տեղադրել

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի համալսարանի և Մասաչուսեթսի հիվանդանոցի համալսարանների երկու խումբ նյարդակենսաբաններ ԱՄՆ ՊՆ Հեռանկարային հետազոտական նախագծերի վարչության ընդհանուր ղեկավարությամբ առաջին անգամ մարդու ուղեղում նյարդային իմպլանտ են տեղադրել: Իմպլանտը էլեկտրամագնիսական ալիքներ է արձակում՝ կանոնավորելով վարքն ու զգացողությունները:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում:

Սա հակառակ կապով առաջին նյարդային իմպլանտն է, որը հաջողվել է տեղադրել կենդանի մարդու գլխուղեղում: Սարքն ընկալում է ուղեղի էլեկտրամագնիսական դաշտը, առանձնացնում է տարբեր ֆիզիկական վիճակներին հատուկ պատերները և ստեղծում է սեփական էլեկտրամագնիսական տատանումները: Արդյունքում ուղեղի սեփական էլեկտրամագնիսական ակտիվությունն ու իմպլանտի ակտիվության հանրագումարը տատանումներ է առաջացնում նախատեսված բնութագրերով, գրում է Lenta.ru-ն:

Ենթադրվում է, որ սարքը կարելի է օգտագործել նյարդային խանգարումների թերապիայի համար, ինչպիսիք են դեպրեսիան և հետտրավմատիկ խանգարումը: Սարքն արդեն փորձարկվել է 6 կամավորի վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---