// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ռուսական ԶԼՄ-ները` ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին. «Հրաժեշտ կոնյակին» և «Ռուսաստանի թշնամի»

Ռուսական ԶԼՄ-ները` ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին. «Հրաժեշտ կոնյակին» և «Ռուսաստանի թշնամի»

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը:

Փաստաթուղթը խթանելու է գործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության և առևտրի ոլորտներում: ԵՄ-ն համաձայնագիրը «հավակնոտ» է անվանում:

Ռուսական ԶԼՄ-ները ևս անդրադարձել են այս իրադարձությունը: Այդպես, ՌԲԿ-ն գրում է, որ 25 տարի հետո ՀՀ-ն կկորցնի Եվրամիություն «կոնյակ» առաքելու իրավունքը: Նշվում է, որ «կոնյակ» անվանումը ֆրանսիական է, սակայն առաջիկա 25 տարում հայ արտադրողները դեռ կկարողանան այդ անվանումով խմիչքն արտահանել նույն պայմաններով ինչ հիմա: ԵՄ-ն նաև տեխնիկական և ֆինանսական աջակցություն կցուցաբերի ՀՀ-ին, որպեսզի հայ արտադրողները կարողանան աստիճանաբար «կոնյակ» անվանումը փոխարինել «բրենդիով»:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարությանը մոտ աղբյուրն ասել է Gazeta.ru-ին, որ Հայաստանը միջոցներ կստանա քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման համար, իսկ գլխավորը՝ հեռանկարներ կբացի բիզնեսի զարգացման համար: Հայկական որոշ ապրանքներ կկարողանան արտահանվել եվրոպական շուկա:

«ՀՀ-ին ավելի հասանելի կդառնան եվրոպական տեխնոլոգիաները, գիտնականները կկարողանան մասնակցել ԵՄ հետ համատեղ հետազոտական ծրագրերին»,-ասել է թերթի զրուցակիցը:

«Կոմերսանտը» գրում է, որ ՀՀ-ն ԵՄ հետ մերձեցման կարևոր քայլ է կատարել: ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը թերթին ասել է, որ Համաձայնագիրը վկայում է, որ «կարելի է զարգացնել տնտեսական կապերը ԵՏՄ հետ` ամուր կապեր հաստատելով նաև Եվրամիության հետ»:

ԵՄ հետ ՀՀ համաձայնագիրը, սակայն, նույնքան հանգիստ ու օբյեկտիվ չեն դիտարկել ՌԴ Առաջին հեռուստաալիքի «Վրեմյա պոկաժետ» ծրագրում: Հաղորդման հեղինակները, մասնավորապես, համաձայնագրի ստորագրումը դիտարկել են որպես ՌԴ դեմ ուղղված գործընկերություն: Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոն, օրինակ, լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկի հարցին պատասխանելով, հայերին անվանել է «Ռուսաստանի թշնամիներ», իսկ Ղարաբաղը՝ «ադրբեջանական տարածք»: Լեհ լրագրողն իր հերթին ասել է, որ Ղարաբաղը հայկական է համարում և մեղադրել է ՌԴ-ին Ադրբեջանին զենք ծախելու մեջ, որն օգտագործվում է Հայաստանի դեմ և որով սպանում են հայերին:

 Ուշագրավ
«Վատ չի հնչում: Այս տարի երևի չստացվի, բայց հաջորդ տարի կգտնենք հարմար ժամանակ և հնարավորութոյուն»,-ասել է Յունկերը
Հայտարարությունը ստորագրել են նաև Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Չեխիան և Մեծ Բրիտանիան
Ցեղասպանության ճանաչման համար շարժմանը սատարում են կոալիցիոն կառավարության անդամները