AP. Հայ-իրանական «Եվա» ֆիլմը՝ աշխարհն առանց պատերազմի պատկերացնելու մասին25 նոյեմբերի 2017 - 15:34 AMT PanARMENIAN.Net - 2017-ին «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանի ներկայացրած «Եվա» դրամայի ռեժիսոր Անահիտ Աբադը հրավիրում է հանդիսատեսին աշխարհը մի պահ առնաց պատերազմի պատկերացնելու, գրում է Associated Press գործակալությունը: «Աշխարհն ավելի գեղեցիկ է առանց պատերազմի, նույնիսկ պատերազմ տենչացողների համար: Ես երբեք չեմ եղել պատերազմի ճակատում, բայց պատերազմն եղել է իմ կյանքի մի մասը», - գործակալությանն ասել է ֆիլմի ռեժիսորը: «Ալիրեզա Թաբեշը, ով «Ֆարաբի ֆիլմարտադրության կենտրոն» հիմնադրամի տնօրենն է, ասում, որ երկու երկրներն այս տարի հաճելի զուգադիպությամբ կին ռեժիսորների կողմից նկարահանված հակապատերազմական թեմա շոշափող ֆիլմեր են ներկայացրել»,- գրում է գործակալությունը: Ֆիլմի հիմքում դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն Արցախյան պատերազմում կորցրել է իր ամուսնուն և ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր՝ Նարեի հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան: «Եվա» ֆիլմը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինո կենտրոնի» և «Ֆարաբի ֆիլմարտադրության կենտրոն» հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարի սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, իսկ պրոդյուսերը՝ Թաղի Ալիղուլիզադեհը։ Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Ադամյանը, Մարատ Դավթյանը և այլոք։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |