Մեսսին նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ

Մեսսին նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ

PanARMENIAN.Net - «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: Արգենտինացի ֆուտբոլիստը երկարացրել է կատալոնական ակումբի հետ պայմանագիրը մինչև 2020/21 խաղաշրջանի ավարտը:

Մեսսին «Բարսելոնայի» հիմնական կազմում է 2003-ի նոյեմբերից:

Նոր պայմանագրով 30-ամյա Մեսսիի համար որպես պայմանագրից հրաժարվելու գումար նշված է € 700 միլիոնը, հայտնում է championat.com-ը:

Ավելի վաղ «Բարսելոնան» մինչև կարիերայի ավարտը պայմանագիր է կնքել կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---