Սվիտալսկի. ԵՄ-ն պատրաստ է շատ հստակ աջակցել ԼՂ հարցում վստահության կառուցման գործընթացին

Սվիտալսկի. ԵՄ-ն պատրաստ է շատ հստակ աջակցել ԼՂ հարցում վստահության կառուցման գործընթացին

PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պարունակում է հստակ հայտարարություն ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա համաձայնագրի ստորագրման հնարավոր ազդեցության մասին:

Նրա խոսքով՝ եվրոպական դիրքորոշումը հստակ է. ԵՄ-ն ամբողջապես արտահայտվում է ի նպաստ խաղաղ կարգավորման, սատարում կամ կողմնակից է Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքներին, պատրաստ է նպաստել՝ շատ հստակ աջակցություն տրամադրելով վստահության կառուցման գործընթացին, ինչպես նաև հետհակամարտության շրջանի վերականգնողական գործողություններին, հայտնում է Panorama.am-ը:

«Մենք հավատում ենք այս հակամարտության խաղաղ կարգավորմանը, դա կարևոր է Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի զարգացման համար, բացի այդ, Եվրոպական հարևանության կայունության իմաստով: Այն ձևակերպումները, որ կան համաձայնագրում, կարծում եմ, արտացոլում են ԵՄ և Հայաստանի միջև ընդհանուր հայտարարի շատ բարձր մակարդակը»,- ասել է նա:

Սվիտալսկին հայտարարել է նաև, որ Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը նոր դռներ է բացում, համաձայնագիրը նոր որակ կբերի ՀՀ-ԵՄ հարաբերություններին:Համաձայնագրով Հայաստանը բազմաթիվ պարտավորությունն է ստանձնում՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական ոլորտի բարեփոխումներ, ազատ մրցակցային հարաբերություններ բիզնեսի համար:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիությաւն միջև նոյեմբերի 24-ին ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ կդրվի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---