Սմարթֆոնից կախում ունեցողների համար հատուկ սարք է ստեղծվել

Սմարթֆոնից կախում ունեցողների համար հատուկ սարք է ստեղծվել

PanARMENIAN.Net - Ավստրիացի դիզայներ Քլեմենս Շիլինգերը սմարթֆոնից կախվածություն ունեցող մարդկանց համար հատուկ The Substitute Phone սարքն է ստեղծել: The Verge կայքը գրում է, որ սարքը սմարթֆոնի իմիտացիա է ստեղծում:

Այն նախագծվել է հատկապես այն մարդկանց համար, ովքեր մշտապես սմարթֆոնն իրենց ձեռքում պահելու սովորություն ունեն կամ ձանձրանում են երկար հերթերում:

The Substitute Phone-ը ունի գրեթե նույն կշիռը ինչ սմարթֆոնը, պատրաստված է պլաստիկից: Սարքի մեջ տեղադրված են քարե գնդիկներ, որոնք ստեղծում են սմարթֆոնի էկրանին մատների հպումով հաճախակի կատարվող գործողությունների իմիտացիա, օրինակ` թերթել, մեծացնել և փոքրացնել պատկերը, արգելաբացել հեռախոսը և այլն:

Քլեմենս Շիլինգերը հայտնել է, որ սարքը նախատեսվում է վաճառքի հանել, սակայն դեռևս հստակ ժամկետներ հայտնի չեն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---