«Ես հայ եմ, նա հայ է». Գալուստյանի լուսանկարով գովազդը հանել են Չելյաբինսկի խորովածանոցից

«Ես հայ եմ, նա հայ է». Գալուստյանի լուսանկարով գովազդը հանել են Չելյաբինսկի խորովածանոցից

PanARMENIAN.Net - ՌԴ Չելյաբինսկի շրջանի Կոպեյսկ քաղաքի խորովածանոցի Կարեն անունով սեփականատերը հանել է հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանի պատկերով գովազդային վահանակը, քանի որ Գալուստյանը դիմել էր հակամենաշնորհային ծառայություն և խնդրել, որ գովազդը հեռացվի: Շոումենը նշել էր, որ նա իր համաձայնությունը չի տվել:

Կոպեյսկի խորովածանոցի պատի բանները զարդարում էր Գալուստյանի լուսանկարը, որտեղ նա խոհարարի հանդերձանքով և լայն ժպտալով հրավիրում էր խորոված ու շաուրմա համտեսել:

Ըստ խորովածանոցի սեփականատերի, միջադեպն «ինչ-որ ինտրիգների պատճառ է»: «Ես ուր, Գալուստյանն՝ ուր: Նշանակում է, նրան ինչ-որ մեկը պատմել է փոքր քաղաքի խորովածանոցի մասին»,-ասել է ձեռներեցը,գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա. Չելյաբինսկ»-ը:

Հաստատության .տերը Գալուստյանի լուսանկարն էր տեղադրել, քանի որ հարգում է իր հայրենակցին: «Նա միշտ է ինձ դուր եկել: Ես հայ եմ, նա հայ է: Հաճելի է, որ նրա նման տաղանդավոր մարդիկ ունենք»,-ասել է Կարենը:

ՌԴ Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը կարող է պարտավորեցնել խորովածանոցի տիրոջը տուգանք վճարել, իսկ Գալուստյանը՝ բարոյական վնասի հատուցում պահանջել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---