Նախագահը վավերացրել է զինծառայության մասին օրենքը

Նախագահը վավերացրել է զինծառայության մասին օրենքը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանր նոյեմբերի 29-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Նոյեմբերի 15-ի նիստում ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Նախագահը ստորագրել է նաև «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները, հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները պնդում են, որ օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։ Նրանք դասադուլ հայտարարեցին, իսկ հետո նրանցից 5-ը նաև հացադուլ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո ուսանողները դադրեցրին հացադուլն ու դասադուլը և անցան կլոր սեղան ձևաչափով քննարկումների։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---