Բարսեղյան․ Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը ներքև մղեց տոկոսադրույքները

Բարսեղյան․ Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը ներքև մղեց տոկոսադրույքները

PanARMENIAN.Net - ԿԲ կողմից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը դրական քայլ էր, որը նպաստեց բանկային համակարգում կոնսոլիդացիայի ու արդյունավետության բարձրացմանը և որոշ չափով նոր գումար բերեց երկիր։

Այս մասին հայտարարեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը ՀՀ-ում բանկերի տոկոսադրույքների փոփոխության միտումներին նվիրված առցանց հարցուպատասխանի ընթացքում։

Նա նշեց, որ արդյունքում բանկային համակարգում կապիտալի ավելցուկ ու իրացվելիության պահանջ է առաջացել, ինչն ազդել է տոկոսադրույքների վրա։

«Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը ներքև մղեց տոկոսադրույքները, ու վերջին ամիսներին դրանց նվազման գործոններից մեկը հենց ԿԲ պահանջն էր», - ասաց նա։

Բարսեղյանի խոսքով, չնայած ԿԲ որոշման դրական ազդեցությանը, կարելի էր կապիտալի նվազագույն չափն աստիճանաբար ավելացնել։

«Գուցե և ավելի ճիշտ կլիներ, որ կապիտալի ավելացման որոշակի ժամանակացույց լիներ, որպեսզի տոկոսադրույքներն աստիճանաբար նվազեին՝ կարճաժամկետ կտրուկ փոփոխությունները հնարավորինս բացառելով», - ասաց նա։

ԿԲ-ն բարձրացրել էր բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափն 2015 թվականին՝ սահմանելով, որ 2017 թվականի հունվարի մեկից այն պիտի կազմի 30 մլրդ դրամ նախկին 5 մլրդ դրամի փոխարեն։ Որոշումը պայմանավորվում էր բանկերի խոշորացման ու տնտեսական տարբեր իրավիճակներում դիմակայելու ունակության ամրապնդման անհրաժեշտությամբ։ Միավորումների արդյունքում 2017-ից ՀՀ-ում մնաց 17 բանկ` 2015-ին 19-ի փոխարեն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---