Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից քաղգործիչներին կաշառելը

Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից քաղգործիչներին կաշառելը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի կոմիտեի նիստում տեղի են ունեցել հատուկ լսումներ, որի թեման էրԱդրբեջանում և Սլովենիայում փողերի լվացումը:

Մասնավորապես, քաննարկվել են եվրոպացի քաղաքական գործիչների կաշառման փաստերը Ադրբեջանի իշխանությունների կողմից, գրում է Contact.az-ը:

«Լանդրոմատ» անվանումը ստացած աղմկահարույց սկանդալը գրավել է եվրոպացի պատգամավորների ուշադրությունը, որոնք դատապարտել են պաշտոնական Բաքվի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու փաստերը:

«Կաշառելու նպատակը եվրոպացիների աջակցությունը ստանալն էր և մարդու իրավունքների խախտման ու կոռուպցիայի համար Բաքվի քննադատությունը բացառելը»,-ասել են OCCRP-ի (Organization of Crime and Corruption Reporting Projects) լրագրողները:

Եվրոպացի պատգամավորները իրենց վրդովմունքն են հայտնել Բաքվի և իրենց գործընկերների գործողությունների վերաբերյալ: OCCRP-ի ներկայացուցիչն իր հերթին վտանգավոր է համարել կաշառելու պրակտիկան Եվրոպայի խորհուրդ արտահանելու Բաքվի ձգտումը: Նա նշել է, որ դեռևս Ադրբեջանից գումարներ ստացած ոչ բոլոր անձինք են բացահայտվել:

Ըստ 2017-ի սեպտեմբերի 4-ին հրապարակված զեկույցի, Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներ են արվել, ըստ որի, Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար: Հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով, իսկ «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»:

2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը:Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, որը ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել էԱգրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---