Instagram-ում հնարավոր կլինի կիսվել հավանած բովանդակությամբ

Instagram-ում հնարավոր կլինի կիսվել հավանած բովանդակությամբ

PanARMENIAN.Net - Instagram ֆոտոծառայության թիմը մի քանի նոր հնարավորություն է թեստավորում՝ ներառյալ բովանդակությամբ կիսվելու նոր կոճակը: Թեստավորումն անցկացվում է օգտատերերի փոքր խմբերի շրջանում, սակայն նորամուծությունը կարող է այդպես էլ չհայտնվել հավելվածի վերջնական տարբերակում, գրում է Ferra.ru-ն TheNextWeb-ի վրա հղումով:

Պոտենցիալ նորույթների թվում կա կիսվելու հատուկ կոճակ: Այն թույլ կտա տեղադրել Instagram-ի աքաունթում հավանած օտար բովանդակությունը՝ չօգտվելով կողմնակի հավելվածներից, ինչպիսին է, օրինակ, Regram-ն Android-ի համար:

Թեստավորվում է նաև WhatsApp-ում գրառմամբ կիսվելու հնարավորությունը, «մերձավոր ընկերների» հատուկ ցուցակը, GIF-երի որոնումը պատմությունների համար, ինչպես նաև պատմությունների արխիվացումը:

Instagram-ն iOS-ի և Android-ի համար հասանելի է անվճար ներբեռնման համար App Store-ում և Google Play-ում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---