Իրանն առաջարկում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը հասցնել Թավրիզ30 նոյեմբերի 2017 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Իրանի ճանապարհաշինության և քաղաքային զարգացման նախարար Աբաս Ահմադ Ախունդին հայտարարել է, որ թուրքական կողմի հետ քննարկվել է մոտ մեկ ամիս առաջ բացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը դեպի Իրանի Թավրիզ քաղաք ընդլայնելու հարցը, այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը: Կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: «Սա հավակնոտ նախագիծ է։ Եթե այն կյանքի կոչվի, օղակաձև երկաթուղի կձևավորվի։ Իրանն ու Թուրքիան նախագիծը կյանքի կոչելու համաձայնություն են հայտնել», - ասել է Աբաս Ահմադ Ախունդին: Անդրադառնալով Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքին՝ նա ասել է նաև, որ այն կկարողանա մրցակցել տարածաշրջանային և համաշխարհային այլ միջանցքների հետ։ «Ես համոզված եմ, որ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան հաջողությամբ կգործակցեն նախագծի զարգացման շուրջ», - ասել է իրանցի նախարարը: Հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հանդիսավոր արարողությունը, որին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: 800 կմ երկարություն ունեցող երկաթուղու մոտ 500 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 300 կմ-ն՝ Վրաստանի, 50 կմ-ն՝ Թուրքիայի տարածքով։Նախատեսվում է, որ սկզբնական փուլում երկաթուղին կտեղափոխի տարեկան 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ։ Հետագայում նախատեսվում է ծավալը հասցնել 15-17 մլն-ի։ 2007-ի փետրվարին Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ստորագրեցին Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիրը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2008-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |