Հնդկական պարբերական. Երևանում ներդաշնակ միաձուլվում են պատմությունն ու ժամանակակիցը 1 դեկտեմբերի 2017 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Երևանը հիացնող քաղաք է, որտեղ ներդաշնակորեն միաձուլվում են արվեստը, պատմությունը և ժամանակակիցը: Մայրաքաղաքի պողոտաները զարդարող վարդագույն տուֆից կառուցված շենքերի գեղեցկությանը, ժամանակակից ճարտարապետական լուծումներին ու քաղաքի «հինավուրց գույներին» է անդրադարձել հնդկաստանյան Mint բիզնես պարբերականի լրագրող Նիթա Լալը: «Ոչ այնքան մեծ Երևանը Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև տեղակայված երկրի մայրաքաղաքն է: Ես կլանված էի նրա նկարազարդված գունեղ անցումներով, հուշարձաններով զարդարված զբոսայգիներով, երգող շատրվաններով: Հանրապետության հրապարակը, կարծես, առանցքն է, որի շուրջ պտտվում է Երևանը: Այն դասական ճարտարապետության շինությունների և կանաչ ծաղկաբույլերի փառահեղ համադրություն է: Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1920-ականներին նախագծել է քաղաքի օղակաձև հատակագիծը», - պատմում է Նիթա Լալը: Հեղինակը տպավորված է նաև Կասկադով և քաղաքի ամենահին Աբովյան փողոցով, որտեղ կան նաև էլիտար շենքեր, բրենդային խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ և գիշերային ակումբներ: «Իմ վերջին օրը Հայաստանում ես անցկացրել եմ Վերնիսաժում, որտեղ շրջապատված եմ եղել հնաոճ իրերով, գեղանկարներով և գորգերով: Այստեղ կան փայտե աշխատանքներ, արծաթե և ոսկե զարդեր», - պատմում է Լալը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |