Չավուշօղլու. ԼՂ այցելած թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել

Չավուշօղլու. ԼՂ այցելած թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել

PanARMENIAN.Net - 2017-ի սեպտեմբերին Արցախ այցելած թուրք մտավորականների դեմ Անկարան հետաքննություն է սկսել: Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Ուֆուք Ուրասին, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուին, լրագրողներ Ալի Բայրամօղլուին և Էրոլ Քաթըրջըօղլուին կալանավորելու որոշում էր կայացրել և հայտարարել միջազգային հետախուզում:

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ Արցախ այցելած թուրք մտավորականները նամակով դիմել են Բաքվին և հայտնել, որ «չեն գիտակցել իրենց սխալը», հայտնում է APA գործակալությունը:

«Այնուամենայնիվ արդեն իրավական գործընթացը սկսել է: Թող դա դաս լինի, որպեսզի հետագայում ոչ ոք առանց թույլտվության չայցելի Ղարաբաղ: Դա անընդունելի է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի համար»,-եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---