€2 մլն-ի դրամաշնորհ ՀՀ-ին՝ Եվրոպական ներդրումային բանկից

€2 մլն-ի դրամաշնորհ ՀՀ-ին՝ Եվրոպական ներդրումային բանկից

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Երևանի կոշտ թափոններ» ծրագրի շրջանակում ստորագրվել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի (E5P հիմնադրամ) միջոցներից €2 մլն արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը, այս մասին հայտնում ֆիննախը:

Ծրագիրը երեք բաղադրիչների միջոցով նպաստելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Առաջին բաղադրիչը նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:

Երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը՝ նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո: Երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները՝ երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը:

Համաձայնագրի շրջանակներում ներգրավվող դրամաշնորհային միջոցները նախատեսված է ուղղել ծրագրի երկրորդ բաղադրիչի ֆինանսավորմանը:

Ծրագիրը ֆինանսավորվում է հետևյալ կերպ. 8 մլն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), 8 մլն եվրո վարկ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), 8 մլն եվրո դրամաշնորհ` Եվրոպական Միությունից` Հարևանության ներդրումային գործիքի միջոցով, 2 մլն եվրո դրամաշնորհ` E5P հիմնադրամից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---