ՀՀ-ում 10 ամսում աճել են ներմուծումը, արտահանումն ու առևտրաշրջանառությունը

ՀՀ-ում 10 ամսում աճել են ներմուծումը, արտահանումն ու առևտրաշրջանառությունը

PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են արտահանման, ներկրման և առևտրաշրջանառության ցուցանիշները:

ՀՀ արտահանումը ընթացիկ տարվա առաջին 10 ամսում աճել է 6,3%-ով՝ կազմելով $ 1 մլրդ 546 մլն 2016-ի նույն ժամանակահատվածի $1 մլրդ 453 մլն-ի փոխարեն: Ներմուծը աճել է 7,9 %-ով. 2017-ի 10 ամիսներին $ 2 մլրդ 820 մլն-ի ապրանք է ներմուծվել, 2016-ին՝ $ 2 մլրդ 613 մլն-ի:

Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը 2017-ի առաջին 10 ամսում կազմել է $ 4 մլրդ 367 մլն` 2016-ի հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճելով 7.3%-ով։

ԱՊՀ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին կազմել է մոտ $ 4,367 մլն՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 21,7%-ով: ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը աճել է 25,5%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---