Հայկական կոսմետիկան Հարավային Կորեա և Հոնկոնգ է արտահանվում

Հայկական կոսմետիկան Հարավային Կորեա և Հոնկոնգ է արտահանվում

PanARMENIAN.Net - Կոսմետիկա արտադրող հայկական «Նաիրիան» ընկերության մոտ $10.000-ի առաջին՝ փորձնական խմբաքանակը դեկտեմբերի 1-ին կարտահանվի Հարավային Կորեա և Հոնկոնգ, այս մասին հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Ընկերությունը ՀԶՀ-ի աջակցությամբ 2017-ի հուլիսին առաջին անգամ մասնակցել և արտահանման պատվեր է ստացել ԱՄՆ Lաս Վեգաս քաղաքում կայացած Cosmoprof North America 2017 միջազգային ցուցահանդեսին:

Նմուշների ընտրությունից և ընթացակարգերի հստակեցումից հետո արտահանումները կիրականացվեն պարբերաբար և էապես մեծ ծավալներով։

«Հարավային Կորեան կոսմետիկայի բազմաթիվ ապրանքանիշերի հայրենիք է, իսկ կորեուհիները խստապահանջ են։ Ուրախ ենք, որ մեր կորեական գործընկերը մեծ վստահությամբ է գործակցում մեզ հետ», - ասել է «Նաիրիան» ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը։

2012-ից ընկերությունն աշխատում է Հայաստանի բնաշխարհի ռեսուրսներով, օգտագործվող բույսերը մշակում է օրգանական եղանակով սեփական դաշտային տնտեսությունում։ «Նաիրիանն» արդեն արտահանվում է ԱՄՆ, Ճապոնիա և Ռուսաստան։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---