Հետազոտություն. ՌԴ-ում ավելի քան 2 մլն ՄԻԱՎ վարակակիր կա

Հետազոտություն. ՌԴ-ում ավելի քան 2 մլն ՄԻԱՎ վարակակիր կա

PanARMENIAN.Net - ԱՄՆ և Շվեյցարիայի գիտնականները ենթադրում են, որ 2017-ի տվյալներով ՌԴ-ում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը զգալիորեն գերազանցում է պաշտոնական վիճակագրության տվյալները: Հետազոտությունը հրապարակվել է PLOS Medicine-ում:

Նրանց հիպոթեզը հիմնված է 2014-ին ՌԴ ՁԻԱՀ դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրովսկու գնահատականների վրա, որը ենթադրել էր, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց միայն 51 տոկոսը գիտի այդ մասին, գրում է Lenta.ru-ն:

«Այդ չիմացությունը կարող է հանգեցնել նրան, որ ՌԴ-ում ՄԻԱՎ վարակակիրների համախառն քանակը կարող է գերազանցել 2 միլիոնը»,-ասվում է հետազոտության մեջ:

«ՄԻԱՎ վարակի անդադար աճը ՌԴ-ում պետական քաղաքականության ձախողում է: Դա հանրային առողջապահության իսկական ճգնաժամ է, որից կարելի էր խուսափել»,-նշում են հետազոտության հեղինակները:

2017-ի դրությամբ Ռուսաստանում գրանցված է ՄԻԱՎ վարակակիրների առավելագույն քանակը Եվրոպայի երկրների թվում: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2017-ի կեսի դրությամբ հիվանդների թիվը կազմել է 1,16 մլն մարդ:

2016-ին ՌԴ-ում գրանցվել է 103.000 նոր ՄԻԱՎ վարակակիր, ինչը 5 տոկոսով ավելի է 2015-ի ցուցանիշից: Այժմ ՌԴ 30-39 տարեկան տղամարդկանց 2,8%-ը, երկրի տնտեսապես ամենաակտիվ մասը, ապրում է ՄԻԱՎ վվարակով, նշում են հեղինակները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---