Հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները շարունակում են անկում ապրել

Հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները շարունակում են անկում ապրել

PanARMENIAN.Net - Հայաստանում 2013-2016 թվականներին հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կայուն անկում է գրանցել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016-ին ոլորտի հասույթը կազմել է 143 մլրդ 18 մլն դրամ՝ 2013-ի 173 մլրդ 731 մլն դրամի նկատմամբ գրանցելով 17,7% անկում:

2015-ին ոլորտի հասույթը կազմել է 160 մլրդ 158 մլն դրամ, 2014-ին՝ 171 մլրդ 589 մլն դրամ:

2017-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին հեռահաղորդակցության ոլորտն ունեցել է 113 մլրդ 321 մլն դրամ հասույթ, ինչը մոտ 25%-ով քիչ է 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածի 142 մլրդ 861 մլն դրամից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---