ՀՀ արտաքին պարտքն աճել է մոտ 5%-ով

ՀՀ արտաքին պարտքն աճել է մոտ 5%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին պետական պարտքը 2017 թվականի երրորդ եռամսյակում առաջին եռամսյակի նկատմամբ աճել է մոտ 4,9%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ տարեսկզբին արտաքին պարտքը կազմել է $ 4,828 մլրդ, երրորդ եռամսյակի վերջում՝ ավելի քան $ 5 մլրդ:

2016-ի վերջին ՀՀ արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ 45,5%-ը: Թե ՀՆԱ քանի տոկոսն է կազմում արտաքին պարտքը անցնող տարվա երրորդ եռամսյակում, դեռևս հստակ վիճակագրություն չի հրապարակվել:

2016 թվականի վերջին ՀՀ ընդհանուր պարտքը եղել է ՀՆԱ 56,6% կամ` 5.9 միլիարդ դոլար։ Ֆիննախից ավելի վաղ հայտարարել էին, որ մինչև 2017-ի տարեվերջ պարտքը կմոտենա 58.8%-ի։ Այսպիսով, արտաքին պարտքը կկազմի մոտ $5.4 մլրդ դոլար, ներքինը՝ $1.269 մլրդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---