Բիթքոինների ընդհանուր փոխարժեքը 18 անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն

Բիթքոինների ընդհանուր փոխարժեքը 18 անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն

PanARMENIAN.Net - Շրջանառության մեջ գտնվող բիթքոինների ընդհանուր փոխարժեքը կազմել է $193 մլրդ: Այս թիվը 18 անգամ գերազանցում է Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն:

Համաշխարհային բանկի 2017-ի հուլիս ամսվա տվյալներով՝ երկրի տնտեսությունը գնահատվել է $10,5 մլրդ:

Բիթքոինների ընդհանուր փոխարժեքը գերազանցում է նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրների՝ Նոր Զելանդիայի, Հունգարիայի, Քաթարի, Քուվեյթի և այլն, ՀՆԱ-ն, ինչպես նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից՝ Բիլ Գեյթսի՝ $90 մլրդ, և Ուորեն Բաֆֆեթի՝ $83 մլրդ կարողությանը:

Այն գերազանցում է նաև աշխարհի ամենաազդեցիկ երկու բանկերի՝ Goldman Sachs Group-ի ($97 մլրդ) և UBS Group AG-ի ($67 մլրդ) կարողությանը:

Աշխարհում ամենապահանջված կրիպտոարժույթը՝ բիթքոինը դեկտեմբերի 4-ի դրությամբ գնահատվում է $11.528:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---