Ամերիաբանկը՝ «Տարվա լավագույն բանկ» ըստ The Banker-ի

Ամերիաբանկը՝ «Տարվա լավագույն բանկ» ըստ The Banker-ի

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Financial Times հեղինակավոր կազմակերպության The Banker ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:

The Banker ամսագրի կողմից Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 3-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 5-րդ անգամ (նախորդ մրցանակները`2010թ., 2013թ., 2015թ., 2016թ.):

Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով է մի շարք չափանիշներ` Բանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում որպես խոշոր ունիվերսալ բանկ, պահպանել է շուկայում առաջատար վարկատուի դիրքը և իր երկրի պատմության մեջ 2016թ-ի արդյունքներով առաջինն է հատել 1 մլրդ դոլար վարկային պորտֆելի շեմը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկւ միաժամանակ ունեցել է իրացվելիության բարձր ցուցանիշներ, ներդրել է տեխնոլոգիական նոր լուծումներ` առցանց ծառայությունների զարգացման ուղղությամբ, վարել հաճախորդամետ քաղաքականություն: Կարևորվել է նաև միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցությունը, կայուն աճի մեծ պոտենցիալը, ռիսկերի հաշվեկշռված քաղաքականությունը:

2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են BNP Paribas (Բելգիա և Ֆրանսիա), Bank of America (ԱՄՆ), Bank of China (Հոնկոնգ), TBC Bank (Վրաստան) և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:

The Banker-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 18-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 141 երկրի առաջատար բանկեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---