Հայազգի հեռուստալրագրողը՝ ՏԷՖԻ-ի մրցանակակիր

Հայազգի հեռուստալրագրողը՝ ՏԷՖԻ-ի մրցանակակիր

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հեռուստալրագրող և պրոդյուսեր Ռոբերտ Կարապետյանը դարձել է համառուսաստանյան հեռուստատեսային «ՏԷՖԻ-Ռեգիոն» մրցանակի դափնեկիրը:

Եկատերինբուրգում աշխատող Կարապետյանի «Լրագրողական հետաքննությունների բյորո» հեռուստանախագիծը, որը հեռարձակվում է այդ քաղաքի «Չորրորդ ալիքով», ճանաչվել է 2017-ի լավագույն հրապարակախոսական հաղորդումը, հայտնում է Rusarminfo-ն:

Հեռուստատեսային մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին Տյումենում:

Ռոբերտ Կարապետյանը ծնվել է 1982-ին Եկատերինբուրգում, Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտ է: Նրա հեղինակային «Լրագրողական հետաքննությունների բյորո» հեռուստանախագիծը եթեր է հեռարձակվում 2006-ից ի վեր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---