5 դեկտեմբերի 2017 - 11:38 AMT
Արոնյանը հերթական ոչ ոքին է գրանցել Լոնդոնում

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի երեք տուրից հետո ոչ մի արդյունավետ պարտիա չի գրանցվել՝ 15-ն էլ ավարտվել է ոչ ոքի: Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կարյակինի հետ:

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձև մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է:

Այս անգամ «հաշտություն» են կնքել Լևոն Արոնյան-Սերգեյ Կարյակին, Յան Նեպոմնյաշչի-Ֆաբիանո Կարուանա, Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ, Մայքլ Ադամս-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հիկարու Նակամուրա-Ուեսլի Սո զույգերը:

Չորրորդ տուրում Արոնյանը կխաղա Անանդի հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Դեկտեմբերի 5-ին չորրորդ տուրում կհանդիպեն նաև Նակամուրա - Նեպոմնյաշչի, Վաշյե-Լագրավ - Կարլսեն, Սո - Ադամս, Կարյակին – Կարուանա զույգերը: