«Թղթե տնակի» վերջին եթերաշրջանն առանց Սփեյսիի կնկարահանեն

«Թղթե տնակի» վերջին եթերաշրջանն առանց Սփեյսիի կնկարահանեն

PanARMENIAN.Net - Netflix ընկերությունը որոշել է ավարտել «Թղթե տնակը» կրճատված եթերաշրջանով՝ առանց նախկին գլխավոր դերակատար Քևին Սփեյսիի մասնակցության, որին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին հայտնել է Netflix-ի բովանդակության գծով տնօրեն Թեդ Սարանդոսը:

Ըստ Սարանդոսի, որը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում ԶԼՄ-ների և հաղորդակցությունների խորհրդաժողովում, սերիալի վերջին, 6-րդ եթերաշրջանի արտադրությունը կսկսվի 2018-ին, պրոդյուսերները կշխատեն ապահովել «լավ, կրեատիվ ավարտ», գրում է ՌԻԱ Նովոստին:

Սփեյսին չի մասնակցի եթերաշրջանի նկարահանումներին, որը կներառի 8 սերիա սովորական 13-ի փոխարեն:

Սերիալի համանուն բրիտանական վարկածում, որը թողարկվել է 1990-ականներին, Անդերվուդի նախատիպ Ֆրենսիս Ուրքհարդը սպանվեց վերջին էպիզոդում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռեժիսոր Ռիդլի Սքոթը, խորհրդակցելով Sony Pictures կինոընկերության հետ, որոշել է հանել «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմից Քևին Սփեյսիի դերակատարմամբ բոլոր դրվագները: Հեղինակազրկված դերասանին կփոխարինի Քրիսթոֆեր Փլամերը:

Հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփիհայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---