// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ադրբեջանցի գործարար Իսմայիլովին ՌԴ-ում սպանության մեղադրանք է ներկայացվել

Ադրբեջանցի գործարար Իսմայիլովին ՌԴ-ում սպանության մեղադրանք է ներկայացվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Քննչական կոմիտեն սպանության մեղադրանք է ներկայացրել ադրբեջանցի գործարար, Մոսկվայի Չերքիզովի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովին:

«Ըստ քննության տվյալների, Իսմայիլովը գործարարներ Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլյովի սպանության կազմակերպիչն է: Սպանությունը կատարվել է 2016-ի մայիսի 15-ին: Հանցագործության ծրագիրը նա մշակել է եղբայրների՝ Ռաֆիկ և Վագիֆ Իսմայիլովների հետ: Հանցագործությունը կատարել է Մեհմա Քերիմովը:

Ռաֆիկ Իսմայիլովն ու Մեհման Քերիմովը կալանքի տակ են: Թելման և Վագիֆ Իսմայիլովների հանդեպ հեակա կարգով ընտրվել էր կալանքը: Իսմայիլովի միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թելման Իսմայիլովին կասկածում են 8 սպանություն, ինչպես նաև Աբրահամ Ռուսոյի դեմ մահափորձը, կազմակերպելու մեջ: Ըստ քննության, Իսմայիլովը կարող է մեղսակից լինել ՌԴ Ֆիզիկական կուլտուրայի համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինի սպանությանը:

 Ուշագրավ
Ադրբեջանի գլխավոր դրոշը բազմիցս չի դիմացել քամուն և պատառոտվել է
Առաջին 10-յակում ԱՄՆ ոչ մի քաղաք չկա
Ալիևը հավելել է, որ բանակի համար արվում է «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»
Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի