// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կողմնակիցներն ազատել են Սահակաշվիլիին. Նա ելույթ է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ

Կողմնակիցներն ազատել են Սահակաշվիլիին. Նա ելույթ է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ

PanARMENIAN.Net - Կողմնակիցներն ազատել են Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին, որին ձերբակալել էին Կիևում: Կողմնակիցներին հաջողվել է դուրս բերել նրան միկրոավտոբուսից:

Ուկրաինական հատուկ նշանակության ուժերը հանել էին Սահակաշվիլիիին շենքի տանիքից, ուր նա բարձրացել էր՝ փախուստի դիմելով խուզարկության եկած իրավապահներից:Սահակաշվիլիին ձեռնաշղթաներով են դուրս բերել, նրա կողմնակիցները փորձել են խանգարել իրավապահներին:

Սահակաշվիլին և նրա կողմնակիցները հավաքվել են Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ: Ռադայի մատույցներում բարիկադներ են հայտնվել: Սահակաշվիլին նոր մայդանի կոչ է անում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կիևի դատախազությունը գործ է հարուցել «քաղաքական գործչին ուժով ազատելու» փաստով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինան Վրաստանից հարցում է ստացել Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզման, կալանավորման և արտահանձնման վերաբերյալ: մեղադրվում է Վրաստանի ՔՕ 4 հոդվածով: Նրան կասկածում են այլ անձի գույքը յուրացնելու, հափշտակելու կամ տիրանալու մեջ, ինչպես նաև ծառայողական լիազորություններն ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:

 Ուշագրավ
Ալիևը հավելել է, որ բանակի համար արվում է «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»
Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան ժամանել է Սիրիայի Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայան
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան