Հայաստանը դեռեւս չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը դեռեւս չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, տվայլ հարցը քննարկվում եւ որոշումը կհրապարակվի երկրի համար հարկ եղած ժամանակ:



Միեւնույն ժամանակ, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ անկախություն տրամադրելով Կոսովոյին, միջազգային հանրությունը խախտել է իրավական նորմերը, միեւնույն ժամանակ, մոռանալով Լեռնային Ղարաբաղի մասին: «Լեռնային Ղարաբաղին, ի տարբերություն Կոսովոյի, ոչ ոք անկախություն չի տրամադրել, Ղարաբաղն ինքն է նվաճել այն: Դրանում է երկու հակամարտությունների գլխավոր տարբերությունը»,-ասել է Օսկանյանը:



Հիշեցնենք, որ Կոսովոյի խորհրդարանը 2008 թվականի փետրվարի 17-ին քվեարկել է երկրամասի անկախությունը ճանաչող հռչակագրի օգտին: Հռչակագրի ընդունման օգտին են քվեարկել խորհրդարանի 109 պատգամավորներ: Սերբերի ներկայացուցիչները, որոնք 10 տեղ ունեն խորհրդարանում, այդ արարողությանը ներկա չեն եղել: Կոսովոյի անկախությունն արդեն իսկ ճանաչել են ԱՄՆ-ն եւ մի շարք եվրոպական պետություններ, որոնց հետ Սերբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---