ԶԼՄ. «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառելու է Մխիթարյանին

ԶԼՄ. «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառելու է Մխիթարյանին

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառելու է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, և դա ակնհայտ է: Այդ մասին գրում է բրիտանական The Express պարբերականը և հավելում, որ նրանք ովքեր կարծում են, թե Մխիթարյանը դաշտ է դուրս գալու «Մանչեսթեր Սիթիի» դեմ դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպմանը, փրփուրներից են կախվում:

«Մխիթարյանը հզոր ֆուտբոլիստ է, այստեղ կասկած անգամ լինել չի կարող: Նախորդ մրցաշրջանում նա իսկապես ցնցող էր», - գրում է պարբերականը:

Անդրադառանլով 2012-ի ամռանը «Բորուսիայից» «ՄՅՈւ» տեղափոխված Շինջի Կագավային, որը երկու տարի անց վերադարձել է Դորտմունդ, պարբերականը գրում է, որ նույնը տեղի կունենա նաև 28-ամյա հայ ֆուտբոլիստի հետ:

Օրերս անգլիական ԶԼՄ-ները գրել էին, որ Մխիթարյանը կարող է «Բորուսիա» վերադառնալ: Եթե Մխիթարյանի հնարավոր վաճառքի վերաբերյալ անգլիական ակումբի ղեկավարության կարծիքը չփոխվի, այն թիմերից մեկը կլինի, որը կարող է ձեռք բերել նրան և կարող է համապատասխան առաջարկ անել:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով:

Մխիթարյանը խաղացել է «Բորուսիայի» կազմում 2013-2016թթ., որից հետո 42 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՄՅՈւ: Ընթացիկ խաղաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի 15 խաղի՝ իրացնելով 2 գոլ և 5 արդյունավետ փոխանցում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---