ՄՕԿ-ը զրկել է ՌԴ-ին 2018-ի Օլիմպիադային մասնակցելու իրավունքից

ՄՕԿ-ը զրկել է ՌԴ-ին 2018-ի Օլիմպիադային մասնակցելու իրավունքից

PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, զրկել է Ռուսաստանի հավաքականին 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Որոշումը կայացվել է հատուկ հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա, որոնք հաստատել են «Սոչիի Օլիմպիադայի ժամանակ խթանիչների հետ կապված սիստեմատիկ գործողությունները»:

Բացի այդ, որակազրկվել է ՌԴ Օլիմպիական կոմիտեն, ինչպես նաև ՄՕԿ-ը ցմահ հեռացրել է փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին և սպորտի նախկին փոխնախարար Յուրի Նագորնիխին Օլիմպիադաներ այցելելու իրավունքից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանցի մարզիկները, որոնց չեն մեղադրել դոպինգ օգտագործելու մեջ, կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին օլիմպիական դրոշի տակ: Այդ մասին որոշումը կկայացնի հատուկ հանձնաժողովը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---