Թրամփը մտադիր է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել 6 դեկտեմբերի 2017 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Այդ մասին նա կհայտարարի դեկտեմբերի 6-ին, հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ նրա, նման քայլը «ինչպես պատմական, այնպես էլ ներկա իրողության ճանաչում» կլինի: Ինչպես ասել է պաշտոնյան, Թրամփը քննարկել է այդ որոշումը Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև ստացել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող արտերկրի առաջնորդների հավանությունը: Սպիտակ տանն ասել են, որ Երուսաղեմի վերաբերյալ որոշումը չի փոխում ԱՄՆ քաղաքականությունը Իսրայելի սահմանների հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պաղեստինցիները պահանջում են, որ երկու ինքնիշխան պետությունների սահմաններն անցնեն այն բնագծով, որը կար մինչև 1967թ. Վեցօրյա պատերազմը` տարածքների հնարավոր փոխանակմամբ: Նրանք հուսով են սեփական պետությունը ստեղծել Հորդանանի Արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Արևելյան Երուսաղեմը մայրաքաղաք դարձնել: Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967թ. սահմաններին, առավել ևս կիսել արաբների հետ Երուսաղեմը, որն արդեն իսկ հայտարարված է հավերժ և անբաժան մայրաքաղաք: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |