Մեդվեդևան՝ ՄՕԿ-ում. Ինձ համար ընդունելի չէ չեզոք մասնակցությունն Օլիմպիադային

Մեդվեդևան՝ ՄՕԿ-ում. Ինձ համար ընդունելի չէ չեզոք մասնակցությունն Օլիմպիադային

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի մարզիկները, որոնք ելույթ կունենան Օլիմպիադայում չեզոք դրոշի տակ, չեն կարողանա մասնակցել թիմային պայքարին, մինչդեռ նրանց մրցակիցները նման հնարավորություն կունենան: Այդ մասին հայտարարել է գեղասահորդուհի, աշխարհի կրկնակի չեմպիոն, ՌԴ գեղասահքի հավաքականի անդամ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) ՄՕԿ գործկոմի նիստում:

«Ինձ համար հավասարապես կարևոր են Օլիմպիադայում ինչպես անձնական, այնպես էլ թիմային մրցաշարերը: Ըստ Օլիմպիական խարտիայի, բոլոր մարզիկները պետք է հավասար հնարավորություններ ունենան, իսկ այս դեպքում դրա մասին խոսք լինել չի կարող: Ինձ համար ընդունելի չէ որպես չեզոք մարզիկ, առանց ՌԴ դրոշի, մասնակցությունն Օլիմպիադային: Ես հպարտանում եմ իմ երկրով, ինձ համար մեծ պատիվ է ՌԴ-ն ներկայացնել Օլիմպիադայում, դա ինձ ոգեշնչում է մրցումների ժամանակ»,-ասել է նա:

Գեղասահորդուհին հավելել է, որ 2014-ին ինքը 14 տարեկան էր և նույնիսկ ՌԴ մեծահասակների հավաքականի անդամ չի եղել և միշտ համարել է, որ ռուսաստանցի «մաքուր մարզիկները» կապ չունեն դոպինգի հետ կապված սկանդալի հետ:

Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, զրկել է Ռուսաստանի հավաքականին 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Որոշումը կայացվել է հատուկ հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա, որոնք հաստատել են «Սոչիի Օլիմպիադայի ժամանակ խթանիչների հետ կապված սիստեմատիկ գործողությունները»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---