Դայակի ծառայությունների 50%-ը պետության կողմից փոխհատուցելու նախագիծն ընդունվել է

Դայակի ծառայությունների 50%-ը պետության կողմից փոխհատուցելու նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է մինչև 2 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը պետության կողմից փոխհատուցելու նախագիծը: Դրան կողմ է քվեարկել 89 պատգամավոր:

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության կտրամադրվի՝ աշխատանքի վերադառնալու դեպքում:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրինագիծը մշակելիս կառավարությունը ուսումնասիրել է եվրոպական մի քանի երկրի փորձը, մասնավորապես, Ֆրանսիայի փորձը, որին հետևում են Նորվեգիայում, Ռուսաստանի որոշ տարածաշրջաններ: Նշված երկրներում և տարածաշրջաններում գործում է երեխաների ցերեկային խնամքի համաֆինանսավորման համակարգը հիմնականում հետևյալ երեք ուղղություններով՝ հավաստագրված դայակներ, որոնք ընդունում են երեխաներին իրենց հարկի տակ, մանկապարտեզներ և դայակներ, որոնք այցելում են ծնողներին տանը:

Օրինագծի հեղինակները կարծում են, որ այս մոդելի տեղայնացումը, հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները, հնարավոր կդարձնի նշանակալիորեն ավելացնել խնամքով ապահովված երեխաների մասնաբաժինը և կրճատել նախադպրոցական հաստատություններ ընդունվելու համար իրենց հերթին սպասողների ցուցակը՝ նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնման պետական քաղաքականությանը զուգընթաց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---